Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքները եւ դրանց հնարավոր սահմանումը հավասարազոր կլինեն հարաբերությունների խզման, եւ Վաշինգտոնը դա հասկանում է.Լավրով.

 

Եթե ​​դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի, բայց Մոսկվան թույլ չի տա անտեսել իր շահերը անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով պատերազմի հավանականության մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի։ Մենք պատերազմներ չենք ուզում, բայց նաեւ թույլ չենք տա կոպիտ հարձակումներ մեր շահերի վրա, թույլ չենք տա, որ մեր շահերը անտեսվեն»,- ասել է Լավրովը։

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքները եւ դրանց հնարավոր սահմանումը հավասարազոր կլինեն հարաբերությունների խզման, եւ Վաշինգտոնը դա հասկանում է։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցների կիրառման սպառնալիքներին, ամերիկացիներին, ի թիվս այլնի, նախագահների մակարդակով շփումների ժամանակ ասվել է, որ այժմ նշվող փաթեթը, որն ուղեկցվում է Արեւմուտքի կողմից վերահսկվող ֆինանսատնտեսական համակարգերի լիակատար անջատմամբ, համարժեք է լինելու հարաբերությունների խզմանը։ Դա ուղղակիորեն ասվել է, եւ ես կարծում եմ, որ նրանք դա հասկանում են»,- ասել է Լավրովը։ «Չեմ կարծում, որ դա ինչ-որ մեկի շահերից է բխում»,- հավելել է նախարարը։

Մանրամասն`տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

17 + nineteen =