Նիկո՛լ Անհող, բավ է խոսես ժողովրդի անունից. քայլիստներիդ ընտրել է ընդհանուր ընտրողների մոտ 27 տոկոսը.Գագիկ  Համբարյան

 

Նիկո՛լ Անհող, բավ է խոսես ժողովրդի անունից. քայլիստներիդ ընտրել է ընդհանուր ընտրողների մոտ 27 տոկոսը:Ֆեյսբուքյան իր  էջում գրում է քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը:

«Այսօր ԱԺ նիստի ժամանակ որոշ քայլիստներ և հենց նրանց առաջնորդ Նիկոլ Անհողը կրկին սկսեցին խոսել ժողովրդի անունից՝ կեղծ թեզ առաջ տանելով, թե նրանք, իբր, ժողովրդի ձայների մեծամասնությունն են ստացել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ իրականությունը հետևյալն է… 2021 թ-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը… Եթե հաշվի առնենք, որ այդ մասնակիցների 53․92%-ն է ձայն տվել Նիկոլին և նրա քայլիստներին, ստացվում է, որ ընդհանուր ընտրողների կեսի կեսն է Նիկոլին ձայն տվել… Թվերով ստացվում է հետևյալը՝ 2 միլիոն 591 հազար 316 ընտրողներից ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողներից ընդամենը 688 հազար 761 ընտրող է ձայն տվել քայլիստներին…

 

Ու այս թվերի մասին շատ լավ գիտենալով, քայլիստները և դրանց առաջնորդն իրենց թույլ են տալիս խոսել ողջ ժողովրդի անունից…
Նիկո՛լ Անհող և քայլիստներ, ամո՛թ է, ընդհամուր ընտրողների մոտ 27 տոկոսի ձայները ստացած ձեր քաղաքական ուժն ի՛նչ իրավունքով է ողջ ժողովրդի անունից հանդես գալիս…
Նողկալի է, երբ թերուս մանիպուլյատորնը ներկայանում է որպես ժողովրդի ընտրյալ….»,-գրել է  Համբարյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

five × 4 =