Մարդն արդեն ազատության մեջ է, իսկ մեր բողոքը դեռ չեն քննել.Ռուբեն Մելիքյան

 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը  իր  ֆեյսբուքյան  էջում  գրել է՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԵՐԵԿ հայտնել էի, որ նախկին գերի, մեր վստահորդ Ռոբերտ Նալբանդյանը նույն օրը՝ հունվարի 7-ին ազատվել է կալանքից։ Հիմքն այն էր, որ 1-ամսյա կալանքի ժամկետը լրացել է, իսկ առաջին ատյանի դատարանը մերժել էր քննիչի միջնորդությունը՝ երկարացնելու կալանքը։

Իսկ ԱՅՍՕՐ՝ հունվարի 8-ին, վերաքննիչ դատարանից ինձ տեղեկացնում են, որ դեռ դեկտեմբերի 15-ին մեր ուղարկած՝ սկզբնական կալանքի դեմ բողոքը քննվելու է երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին։
Պատկերացրեցի՞ք զավեշտը։ Մարդն արդեն ազատության մեջ է, իսկ մեր բողոքը դեռ չեն քննել։
Նման խայտառակության ես պարզապես չեմ հանդիպել։ Մարդն ունի իր կալանքի վերանայման սահմանադրական իրավունք։ Ի՞նչ եղավ մեր վստահորդի այդ իրավունքը։ Ինչու՞ նա զրկվեց այդ իրավունքից։ Ո՞վ է դրա համար պատասխան տալու։ Ի՞նչ է անելու դատարանը, եթե, օրինակ, բավարարի մեր բողոքը։ Ռոբերտին նորի՞ց է ազատելու կալանքից։

Այս բոլոր հարցերը, իհարկե, ոնց որ պետք է, որտեղ որ պետք է, բարձրացվելու են, բայց այն «բարոյական ինքնավնասումը», որ որոշ մարդիկ իրենք իրենց հասցրեցին՝ ադրբեջանական զննդաններում տանջված մարդկանց նկատմամբ իրենց վարքագծով, վերականգնել չի լինելու։
Ամո՛թ ձեզ!

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով