Կոտայքի մարզում բախվել են Volvo-ն ու ձնամաքրման աշխատանքներ կատարող ավտոգրեյդերը. վիրավորներից մեկը քահանա է

Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս  մասին  հայտնում է  shamshyan.com-ը;

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի  26-րդ կմ հատվածում բախվել են Իջևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Վանիկ Փաշինյանի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և Արզական գյուղի բնակիչ, 56-ամյա Հայրապետ Մկրտչյանի վարած ավտոգրեյդերը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volvo-ի վարորդ Վ Փաշինյանն ու նրա ուղևոր, 34-ամյա Արթուն Դամադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Դամադյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  քահանա է, իսկ վարորդներից Հ. Մկրտչյանը աշխատում է Կոտայքի ճանշինում և այդ պահին իր գործընկերներ հետ կատարում էր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով