Կաթնամթերքի շուկայում լուրջ գնաճ է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կաթնամթերքի շուկայում առաջիկայում լուրջ գնաճ է լինելու. այս մասին բանավոր զրույցներում զգուշացնում են տնտեսվարողները։ Սրան նպաստելու է նաեւ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Տեղեկացնենք, որ փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտ*ժ-ի համար։

Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման՝ ամսական մինչև 200 կիլովատտ հոսանք սպառողների համար սակագինը կբարձրանա 1,5 դրամով, 200-400 կՎտ*ժ սպառողների համար՝ 3,5, իսկ 400 կՎտ*ժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառողները 5,5 դրամ ավելի կվճարեն։ Կաթնամթերքի բարձր գների մասին չեն դադարում դժգոհել նաեւ քաղաքացիները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կաթնամթերքի, պանրի շուկայում 2021 թվականի դեկտեմբերին, 2020թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գրանցվել է 11.2 տոկոս գնաճ։ Իսկ, ահա, նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 1.6 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի 6.9, իսկ պանրի՝ 13.4 տոկոս գնաճ։ Միայն նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնաշոռի գինը բարձրացել է 1.1, իսկ պանրինը՝ 2.8 տոկոսով։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով