Ինչպես և ենթադրվում էր, Ղազախստանի «ներկայիս» իրավիճակը միջանկյալ կերպով երկու հիմնական կետ է արձանագրել.Արման Աբովյան

 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան  իր էջում  գրում  է.

«Դե ինչ, ինչպես և ենթադրվում էր, Ղազախստանի «ներկայիս» իրավիճակը միջանկյալ կերպով երկու հիմնական կետ է արձանագրել.

1․ Թուրքիան այս փուլում ԱՌԱՅԺՄ կորցրել է իր բավականին ուժեղ ազդեցությունը ղազախական վերնախավերի վրա, քանի որ այս նույն վերնախավերը այժմ կա՛մ մեկուսացված են իշխանական լծակներից (Նազարբաևի կլան), կա՛մ լիակատար կախվածության մեջ են ռուսներից (պայմանական տոկաևցիներ) :

Հասկանալի է, որ Կենտրոնական Ասիան՛ Եվրասիական (ռուսական) ազդեցության գոտուց կտրելու թուրքական ծրագիրը այս փուլում դեմ է առել ռուսական շահերին (սվիններին)։ Սակայն միամտություն կլինի հավատալ, որ թուրքերը կընդունեն Ղազաստանի հիպոթետիկ «կորուստը», հատկապես թուրքերի համար ղազախական գործոնը որոշիչ է «թուրանյան» ռազմատնտեսական բլոկի կառուցման գործում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ա)․ Թուրքիան Ղազախստանում ունի բազմաթիվ ռազմական և տնտեսական ակտիվներ, և այդ ակտիվները հավասարապես ընդգրկում են Ղազախստանի ողջ պետական ապարատը և տեղական ինքնակառավարման մարմինները+հասարակական սեկտորի հիմնական մասը :

բ)․ Ղազախստանը թյուրքական տարածության առանցքային խաղացողներից է, և ղազախներին թույլ չեն տա (սա շատ կարևոր հանգամանք է ) հրաժարվել այդ դերից։
2․ Եվ որ ամենակարևորն է՝ Թուրքիան ու թուրքական մտածելակերպը վճռորոշ դիրքեր են զբաղեցնում շարքային ղազախների ենթագիտակցության մեջ, և սա է հիմնական շարժառիթը, որ Թուրքիան բնավ դուրս չի եկել խաղից։
Ասեմ ավելին՝ թուրքերը հիմա կաշխատեն ամրապնդել իրենց իմիջը, որպես «զացախների եղբայրներ» և միաժամանակ շատ ակտիվ ճոճելու են «ռուս օկուպանտների» թեման (արդեն ճոճում են)։

Եվ չմոռանանք ,որ ամեն ինչ այս գլոբալ խաղերի մեջ փախկաճացված է,օրինակ հայկական ուղղությամբ թուրքերը, ամենայն հավանականությամբ, կուժեղացնեն իրենց հակահայկական սադրանքները, հատկապես, որ Ադրբեջանը գտնվում է թուրքերի ուղղակի ենթակայության տակ։
Կարծում եմ՝ հենց ադրբեջանական ձեռքով՝ Արցախի և Հայաստանի շուրջ բացասական իրավիճակներով՝ թուրքերը կփորձեն շահել ռուսների հետ «անվերջ» բանակցություններում սակարկելու նոր պայմաններ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի խոսքով՝ ադրբեջանցիներն ակտիվորեն կսրեն իրավիճակը սահմանին, ենթադրում եմ, որ նկատի ունենալով ադրբեջանական քաղաքական ու պետական կարգի հակահայ բնույթն ու էությունը՝ քոչվոր ադրբեջանցի բարբարոսները կարող են նույնիսկ գնալ մեծ սադրանքների։

Ի դեպ, թուրք-ադրբեջանական օկուպանտներին «հանգստացնելու» (խաղաղության դարաշրջանի հայեցակարգ) փաշինյանական իշխանությունների կեղծ ու հայակործան քաղաքականությունը կրկին մեզ կդնի ամենախոցելի ու դժվարին դրության մեջ։

Անհնար է պաշտպանել պետության շահերը՝ «կրքոտ համբուրվելով» քեզ ոչնչացնել ցանկացող զավթիչների հետ»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով