Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը.Գևորգ Գևորգյան

 Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայոց Բանակի օրը պետականորեն չնշելու, Բանակը անարգելու հերթական տրյուկն է դավադիր ստրուկի «կորոնա օպերացիան»։ Սա մարդկանց մտքից, կյանքից և գաղափարներից Հայոց Բանակը ոչնչանելու, հետևողականորեն իրականացվող թուրք-ադրբեջանական քաղաքականություն է: Ուզում են թափ հաղորդել հակաբանակային շարժմանը, զրոյացնել մեր անվտանգության երաշխավոր Հայոց Բանակի իմիջը, կոտրել մեր անվտանգության ողնաշարը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հայոց Բանակի ստեղծումն ու հզորացումը, իմ և հազարավոր հայորդիների կյանքի նպատակն ու ուղին է եղել, այսօր այս թուրքական դրածոների ձեռամբ ոչնչացվում է մեր ազգային արժանապատվության ու անվտանգության կռվան Հայոց Բանակը։
Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը: Մեր ազգային արժանապատվությամբ՝ փառք ու պատիվ տանք Հայոց Բանակի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր հայորդիներին, նվիրյալյներին, հանուն Հայրենիքի մարտիրոսված մեր քաջարի եղբայրներին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով