Մինչ այդ, լսել էինք, թե ինչպես կարելի է վարչապետ կոչեցյալի նկարին նայել և ազնվանալ, նրան համենատել Հիսուսի հետ և այլն.Իշխանյան

 

Վարչապետ կոչեցյալի օգնական, ոմն Նաիրի Սարգսյան, ազատվել է աշխատանքից։ Սույն օգնականը, այս առիթով հայտարարություն է տարածել, որում ասված է․ «․․․Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հերթական անկեղծ խոստովանությունը։ Մինչ այդ, լսել էինք, թե ինչպես կարելի է վարչապետ կոչեցյալի նկարին նայել և ազնվանալ, նրան համենատել Հիսուսի հետ և այլն։

Այժմ էլ՝ մնալ հավատարիմ։ Ուշադրություն, ոչ թե համախոհ, այլ հավատարիմ։ Իսկապես, ինչ համախոհության մասին կարող է խոսք գնալ, երբ այդ «թիմ» կոչեցյալն, իր բռնապետիկի գլխավորությամբ որևէ մարդկային արժեք, ազգային նպատակ չունի, բացի պաշտոն, փող և վայելքներ։

Եվ այդ բոլոր հաճույքները կախված են հենց այդ բռնապետիկի ցանկությունից։ Այնպես որ, պետք է նրան լինել հավատարիմ՝ չհակաճառել, ժպտալ և քծնել, մինչև հաջորդ պաշտոնի նշանակվելը։ Համախոհներ լինում են գաղափարական մարդիկ, իսկ հավատարիմներ՝ ստրուկներն ու ընտանի որոշ կենդանիներ»,- գրել է Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով