դավիթը լավ չի հասկանում, որ եթե բանակը նիկոլի համար դարձրեց «կլուբնիկ» համտեսելու տաղավար, ապա իրեն էլ կդարձնեն ցուցանմուշ 44-օրյա իրականության վերջնական կոծկման համար.Աննա Մկրտչյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
տոնոյան դավիթն ամիսներ շարունակ չէր հավատում, որ անհայրենիք նիկոլը 44-օրյա դժոխքը բարդելու է իր վրա:
Չէր հավատում ոչ թե պատերազմական գործողությունների հետևանքները տեսնելով, այլ չէր հավատում, որովհետև Հայաստանում կազմակերպված իշխանազավթմանը մասնակցային օժանդակություն էր դրսևորել, ինչն էլ անձեռնմխելիության յուրատիպ զգացողություն էր տվել:

Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է արել  Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր,«Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր    Աննա Մկրտչյանը: 

Սակայն, անհայրենիք նիկոլն ամեն անգամ ապացուցում է, որ իրեն հանցակցելը միայն <<օգտագործել ու շպրտել>> տրամաբանության մեջ է:
դավիթը լավ չի հասկանում, որ եթե բանակը նիկոլի համար դարձրեց «կլուբնիկ» համտեսելու տաղավար, ապա իրեն էլ կդարձնեն ցուցանմուշ 44-օրյա իրականության վերջնական կոծկման համար:
Իսկ դավիթի բոլոր քայլերը, ներառյալ վերջին հարցուպատասխանն անգամ կամքի նշույլներ չեն արտացոլում: Վերջինս անհայրենիքին ասում է, արագ կարգավորի հարցերս, թե չէ կարող եմ ասել, որ բանակի «կլուբնիկը» այդքան էլ համեղ չէր: Միաժամանակ տեղ թողնելով, թե միշտ էլ կարող է ասածներին ավելացնել «մեր վարչապետը տեղյակ չի» հիմարությունը: Իսկ իրականությունն այն է, որ ոնց իր ժամանակ էր ամեն ինչից տեղյակ, այնպես էլ հիմա:
Նոր պատերազմ, նոր տարածքներն էլ, ոչ այլ ինչ էր, քան Արցախը Հայաստան է և վերջ, սկսում ենք զրոյական կետից, յոթ նոր սկզբունքներ, օպերատիվ կապ ալիևի հետ, վերելակային պայմանավորվածություններ և նմանատիպ այլ հայտարարությունները, որոնք միայն նպատակ ունեին կազմակերպելու Արցախի հանձնումը:
Իսկ էս նկարը նաև քո պատկերն ա: Բարոյալքված, զինվորական հագուստով մարդիկ, պարում են իրենց հայրենիքն ու հայրենակիցներին կործանած դավաճան տականքի հետ:
Հ.Գ. Ալկոհոլը վնասակար է առողջությանը, իսկ նիկոլի հետ օգտագործածը` կործանարար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով