Օհանավան գյուղում արջի քոթոթն ընկել է մետաղական լարով պատրաստված ինքնաշեն թակարդը և խեղդվել

Արտակագ դեպք Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 20։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տնամերձ հողամասում արջի քոթոթ կա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարներն ու ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան բնակիչ Սասուն Գևորգյանին պատկանող հողամասի վերջնամասում վերջինիս կողմից պատրաստված ու տեղադրված մետաղական լարով ինքնաշեն թակարդում հայտնաբերել են արջի քաթոթին, որը փորձել էր ազատվել թակարդից, սակայն խեղդվել ու սատկել է։

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրաչ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով