Արցախի նախագահը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված Սուրբ Պատարագին

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ՊԲ բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչների հետ միասին հունվարի 6-ին ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով