Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

 

Այսօր ադրբեջանական սադրանք է գրանցվել նաեւ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին. Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Հունվարի 10 -ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։

Դեպքի կապակցությամբ Ոստիկանությունում կատարվում են ստուգումներ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով