Երևանում անհայտ անձինք գողացել են Kia ավտոմեքենան, ապա դրանով Աբովյան քաղաքում թալանել մեկ այլ քաղաքացու խանութը

 

shamshyan.com-ի  տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած գողության փաստով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այդ օրը՝ ժամը 02:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի բնակչից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 01:50-ի սահմաններում, իր խանութից գողություն է կատարվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Շահնազարյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, խանութին պատճառվել է նաև գույքային վնաս, իսկ դրամարկղից էլ տարել են մոտ 250 հազ. դրամ:   Գողությունից ժամեր առաջ, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 40-ամյա Ընծա Դ.-ն, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ից մինչև 22:40-ն ընկած ժամանակահատվածում, Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի 5 հասցեի մոտից փախցրել են իրեն պատկանող, իր կողմից կայանված Kia մակնիշի ավտոմեքենան:

 

Այս դեպքում ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախաատրաստում:

 

Ըստ ոստիկանության օպերատիվ տեղեկությունների, Աբովյան քաղաքում խանութը թալանել են Ընծա Դ.-ի ավտոմեքենան փախցողները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով