«Լեռնային Ղարաբաղը միայն հայկական չէր» թեզը օգտագործողը ՀԱՅ կոչվելու իրավունք չունի, նա անհայրենիք, թուրքին սպասարկող չմարդ է.Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Անդրադառնամ Նիկոլի ասուլիսին և հայտարարությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Վստահ եմ, որ դուք հասկանում եք, որ հայտնի ասուլիսչին իր տխրահրչակ ասուլիսում կասկածի տակ է դնում Արցախյան ազատագրական շարժումը, Արցախի ինքնորոշման հանրաքվեն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բանակցային ողջ գործընթացն ու ամենակարեւորը՝ Արցախի հայկականությունը։

 

Գիտեք ցավը նրանում չէ որ կապիտուլյանտը նման հակահայ հայտարարություն է անում, բանական մարդկանց համար դա դեռ 2018-ից էր պարզ որ Արցախը դավադրաբար հանձնվելու է, ցավը նրանում է որ կոմֆորտում գտնվող քաղաքական գործիչները համակերպվել են Արցախից վերջնականապես հրաժարվելու ու արցախահայության բախտը քմահաճույքին թողելու հետ:
Վաղը Արցախի խորհրդարանում արտահերթ նիստ է սպասվում, մասամբ հայտնի օրակարգով, տեսնենք թե ովքե՞ր են դիմադրելու Արցախի օտարման գործընթացին, և ովքեր են լինելու կողմ Նիկոլի ու թուրք-ադրբեջանական շահերի կողմնակիցները: Հիշեցնեմ կոմֆորտի սիրահարներին, որ չկա Հայաստան առանց Արցախի և չկա Արցախ առանց Հայաստանի: #կոմֆորտ
Հ.Գ. «Լեռնային Ղարաբաղը միայն հայկական չէր» թեզը օգտագործողը ՀԱՅ կոչվելու իրավունք չունի, նա անհայրենիք, թուրքին սպասարկող չմարդ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով