Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում 38-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

 

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 22։40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 38-ամյա Կարեն Գաբոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի 75 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին ու մի քանի մետր բարձրությունից գլխիվայր ընկել։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Գաբոյանը տեղում մահացել է։  Դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

 

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր և տեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով