Ավտովթար՝ Երևանում. «Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata-ն ու 2 Opel-ները, կա վիրավոր

 

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 20։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Hyundai Sonata և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

 

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով