ՃՏՊ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին

 

Դեկտեմբերի 24-ին, ժամը 11։26-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Հ․, ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա հենասյանը և սահելով (մոտ 6 մ) հայտնվել ճանապարհամերձ ձորակում․ տուժածներ չկան:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով