Նիկոլ Փաշինյանը, նրան սպասարկող Էդմոն Մարուքյանը, դատարանները, փորձում են գողանալ այդ իշխանությունը.Բաբայան

 

Իշխանությունը Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմնից գողանում է իշխանությունը, իշխանության յուրացում է կատարվում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Վանաձորի ավագանու չկայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարությամբ, մշտական հաճախորդ Էդմոն Մարուքյանի ղեկավարած կառույցը, ինչպես նաև դատարանը մասնակից են դառնում այս հանցագործությանը։ Ժողովրդի մեծամասնությունն ընտրել է մեկ անձի, և Նիկոլ Փաշինյանը, նրան սպասարկող Էդմոն Մարուքյանը, դատարանները, փորձում են գողանալ այդ իշխանությունը։ Իրավական բեսպրեդել է, ինչն այս իշխանությունների համար սովորական երևույթ է», – ասաց Արսեն Բաբայանը։

Նրա խոսքով՝ բոլոր այն համայնքներում, որտեղ իշխանությունը պարտվել է, իրավական համակարգը գործադրելով, գրպանում եղած քաղաքական ուժերի միջոցով գնում է ժողովրդին ոչնչացելու ճանապարհով։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով