Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով Գողթ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, կա 1 զոհ, 1 վիրավոր

 

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս  մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 16։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արարատ Հ-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Գողթ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Գառնի գյուղի ամբուլատոր կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների ու վարորդի օգնությամբ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Սուսաննա Սարգսյանն էր։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

14 − six =