Հրդեհ ավտոտնակում

 

Դեկտեմբերի 27-ին, ժամը 02:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 4 շենքի մոտակայքում հրդեհ է բռնկվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խուդյակովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին կից ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։16-ին, մարվել՝ 03։46-ին։ Այրվել են փայտե ավտոտնակը (30 քմ) և ներսում կայանած «LADA 21010» մակնիշի ավտոմեքենան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով