Արցախի նախագահ կոչվածը, եթե նոր է հասկացել, թե ով կարող է հանդես գալ Արցախի ժողովրդի անունից, լավ կլինի, թեկուզ մի անգամ կարդա Արցախի Հանրապետության Սահմանադրությունը.Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան    Էդգար   Ղազարյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրել է

«Արցախի նախագահ կոչվածը, եթե նոր է հասկացել, թե ով կարող է հանդես գալ Արցախի ժողովրդի անունից, լավ կլինի, թեկուզ մի անգամ կարդա Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և հասկանա, որ ինքն այդ պետության տարածքային ամբողջականության երաշխավորն է, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, խախտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արցախի դատախազությունն այլ բան չունի անելու, քան շտապ կարգով հարուցել քրեական գործ և, Հայաստանի Հանրապետության դատախազության հետ համագործակցության իրավական շրջանակներում, դիմել Հայաստանի դատախազությանը՝ ձերբակալելու համար Նիկոլ Փաշինյանին և դհոլ զուռնայով հանձնել Արցախի իրավապահների տնօրինությանը։
Եթե այդ պարզ տրամաբանական և օրինական գործընթացը չեն անելու, ապա ավելի լավ երգիչներ ու գուսաններ կգտնվեն երգեր երգելու և տաղեր ասելու համար»,-գրել  է  Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով