ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն այսօր խորհրդի անդամներով ծաղիկներ է խոնարհել կառույցի երկարամյա տնօրեն Գորիկ Հակոբյանի, տնօրենի առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանի շիրիմներին

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն շնորհավորական ուղերձն ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ.

«ՇՆՈՐՀԱՎՈՐ
Դեկտեմբերի 20-ն ընդունված է որպես Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հիմնադրման օր՝ կառույց, որը չնայած քաղաքական ալեբախումների ժամանակներում ունեցել է գոյության և ստվերոտ շրջափուլ, սակայն գերազանցապես ապրել ու գործել է երկրի համար ողնասյուն լինելու, պետականության պահպանման գաղափարով: Համակարգի համար նվիրական այս օրը շնորհավորում ենք գործող և պահեստազորում գտնվող բոլոր աշխատակիցներին, մաղթում խաղաղ ծառայություն, բարեկեցություն, աշխատանքային ձեռքբերումներ:
Հայրենիքի համար այս օրհասական պահին անվտանգության ծառայության աշխատակցի բարձր կոչումն է բոլորիս պարտավորեցնում անտարբեր չլինել, մի կողմ չքաշվել երկրի առջև ծառացած խնդիրներից: Ի վերջո գալու է պահը, երբ ամեն մեկն իրեն հարց է ուղղելու` ստեղծված իրավիճակում ինչ է արել ինքը Հայաստանի համար:
Որպես ավանդույթների շարունակություն ու շարունակականություն, ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն այսօր խորհրդի անդամներով ծաղիկներ է խոնարհել կառույցի երկարամյա տնօրեն Գորիկ Հակոբյանի, տնօրենի առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանի շիրիմներին»,-ասվում է ուղերձում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով