Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 56-ամյա վարորդը Scania բեռնատարով բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Սիսիանի փրկարարները

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 23:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 56-ամյա  Լևոն Կարապետյանը իր վարած  Scania R420 մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195.5-րդ կմ հատվածում  դուրս է եկել  հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի արգելապատնեշին և կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան գոտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Կարապետյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Մարկո Գրուպ» ՍՊԸ-ում՝  որպես վարորդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով