Ինչպես Նիկոլ Անհողը բեմադրեց նոր բախումներ այն համեմելով հակառուսական հիստերիայով.Գագիկ Համբարյան

 

Քաղաքագետ    Գագիկ Համբարյանը   ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.

««Նոյեմբերի 16-ին Ջերմուկ-Սիսիան հատվածում ազերիների առաջխաղացման փորձերը և Բաքվի կողմից Հայաստանից նորանոր տարածքների գրավումը Հայասստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող գեղցի-շուստրյակի հերթական քայլերից է…

Բոլորն են հիշում, որ կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրման մեկ տարվան ընդառաջ պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ տեղի է ունենալու Պուտին-Նիկոլ- Ալիև եռակողմ հանդիպումը… Սորոսական ԶԼՄ-ներն ու սորոսական լրագրողներն էլ արտահոսքեր կազմակերպեցին, որ այդ հանդիպմանը ստորագրվելու է հակահայ փաստաթուղթ, ըստ որի Ադրբեջանը ստանալու է միջանցք Նախիջևանի և Թուրքիայի հետ կապ հաստատելու համար, որին կապիտուլյանտ Նիկոլը արձագանքեց՝ նշելով, որ որևէ հանդիպում չի նախատեսվում և որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու և խոսքը, իբր, գնում է բոլոր կոմունիկացիաների բացման մասին…
Համոզված եմ՝ սորոսական ԶԼՄ-ների միջոցով ստորագրվելիք փաստաթղթի բովանդակության մանրամասների մասին արտահոսքը կազմակերպել էր հենց Նիկոլ Ահողը որպեսզի ընդդիմության և հասարակության դժգոհության ֆոնին հետ քայլ անի և չգնա Մոսկվա և չստորագրի այն փաստաթուղթը, որի վերաբերյալ նա, համոզված են, «դաբրո» է տվել…
Մահաբեր Նիկոլը մտածում էր, որ իր գեղցի ճարպկությունն անցավ և առժամանակ ինքը խաբեց Պուտինին և գործի դրվեց Նիկոլ Անհողի և Ալիևի նոր խաղը… Թուրքերի շահերը սպասարկող Նիկոլը թույլ տվեց Ալիևին հարձակվել Հայաստանի ամենանեղ (այդտեղ Հայաստանի մի ծայրից մյոջսն ընդամենը 26 կիլոմետր էր) հատվածի վրա, որտեղ ազերիները դեռ 2021 թ-ի մայիսին էին առաջ եկել և այժմ Ծիծեռնաքար լեռան մոտ դիրքեր գրավել, որի արդյունքում Մ-2՝ Երևան-Գորիս-Մեղրի մայրուղին կհայտնվեր ադրբեջանցիների թիրախում…
Մինչ ադրբեջանցիները առաջ էին շարժվում և գերիներ վերցնում, ԱԺ քայլիստ պատգամավորները ֆյուրեր Նիկոլի հրահանգով ԱԺ ամբիոնից սկսեցին հակառուսական հիստերիան՝ հասարակությանը մեսիջներ հղելով, որ մեր հերթական խայտառակվելու պատճառը ռուսներն են, քանի որ չեն օգնում մեզ… Քաղաքականապես տգետ մասսան այս հակառուսական հիմարությունները շատ հանգիստ ընդունում է, քանի որ չգիտի, որ ՌԴ-ն պետք է Հայաստանի իշխանություններից համապատասխան գրավոր դիմում կամ գրավոր խնդրանք ստանա և ԱԽՔ-ի “արմենների” և դրա նմանների բանավոր հայտարարություններն առոչինչ են…Քայլիստների հետ համատեղ նաև ակտիվացան սորոսական ազգայնականները որոնք հավաքվել էին ԱԳՆ-ի դիմաց և քայլիստների հետ համատեղ Նիկոլ Անհողի անողնաշար և դավաճանական քաղաքականության համար մեղադրում էին ռուսներին… Օրինակ՝ ես չգիտեի, որ ռուսները պետք է պատրաստի նստեն և սպասեն, թե Նիկոլ Անհող- Ալիև տանդեմի որոշումների արդյունքում որտե՛ղ են թուրքերը խախտելու սահմանը, որ առանց իրենց դիմելու գնան ու պաշտպանեն մեզ…
Ի դեպ, սորոսական լիբերալների և ազգայնականների կողմից հրահրված հակառուսական հիստերիայի հեղինակները մի հատ չբարձրաձայնեցին, որ հրադադարը տեղի է ունեցել ոչ թե արևմուտքից հնչաց փոքրաթիվ, անատամ և անհասցե կոչերի արդյունքում, այլ ռուսների միջնորդության շնորհիվ…
Արդյունքում, երկօրյա մինի- պատերազմի բեմականացնամ արդյունքում, որի սցենարով, ենթադրաբար, չհամաձայնեց շարժվել Արշակ Կարապետյանը և զրկվեց ՊՆ ղեկավարի պաշտոնից, մեծ թվով իրական զոհերի, գերիների և անհետ կորածների գնով մենք կրկին պարտություն կրեցինք, որի արդյունքում կորցրեցիք դիրքեր և տարածքներ,Հայաստանի ամենանեղ մասը հիմա ոչ թե 26, այլ 22-23 կիլոմետր է, բարձրացվեց մեծ հակառուսական հիստերիա, իսկ Բաքուն էլ իր երևանյան դրածոյի միջոցով կամաց-կամաց մոտենում է ոչ միայն իր բաղձալի «Մեղրիի միջանցքի» բացմանը, այլև գրավված բարձրունքներից վերահսկելու է Երևանը Հայաստանի հարավին, Արցախից մնացած մասի և Իրանին կապող ճանապարհը…
Ի դեպ, այս հակահայ խաղում բոլորն առաջ են տանում իրենց շահերն, այդ թվում նաև մեր ռազմավարական գործընկերը…
Թուրքերի շահերը սպասարկող Նիկոլ Անհողի «խախաղության օրակարգը.  հակահայկական է և վտանգում է հայերի ֆիզիկական գոյությանը Հայաստանում և Արցախից մնացած մասում…
Հ.Գ. Չի բացառվում, որ այս մինի-պատերազմով Նիկոլ Անհողը Տավուշի և Արարատի մարզերում իր մատնանշած ազերիական տարածքները Բաքվին կոմպենսացնում է Հայաստանի տարածքներով, որոնք Ալիևի համար ավելի կարևոր են, քան, քայլիստնրի կողմից մատնանշած, այսպես կոչված, ազերիական անկլավները…»,-գրել է Համբարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով