Վերջ տվեք հակառուսական շանտաժ պարունակող հայտարարություններին.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ   Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

«Աժ-ում շոուներ բեմադրելու եւ արեւմտամետ «խաղեր տալու» փոխարեն աշխատեք ՌԴ-ի եւ մասնավորապես 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ՝ գործի դնելու 2010-ին ստորագրված Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրության համապատասխան կետը,ըստ որի ռուսական ռազմաբազան իրավունք ունի պաշտպանել նաեւ հայ-ադրբեջանական սահմանն ամբողջ երկայնքով։
Վերջ տվեք հակառուսական շանտաժ պարունակող հայտարարություններին։
Դրանք այսօր ձեռնտու են միայն թուրքերին ու ադրբեջանցիներին»,-գրել է  Շարմազանովը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով