ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

 

Նոյեմբերի 14-ին, ժամը 00:40-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ․ վերջինս, հոսպիտալացման ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

eight + 6 =