Որոշ տեղեկություններով այս պահին Սյունիքի, Ճակատեն համայնքի ճանապարհին թուրք֊ադրբեջանական տեռորիստական ուժերը անցկացնում են շինարարական աշխատանքներ. Արման Աբովյան

ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր  Արման Աբովյանը  գրում է.

Որոշ տեղեկություններով այս պահին Սյունիքի, Ճակատեն համայնքի ճանապարհին թուրք֊ադրբեջանական տեռորիստական ուժերը անցկացնում են շինարարական աշխատանքներ` բերել են «դոմիկներ», որոնք տեղադրում են Հայաստանի Հանրապետության տարածքում։
Հիշեցնենք,որ վերը նշված տարածքները և ճանապարհը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ,որոնք ժամանակավոր օկուպացված են թշնամու կողմրց։
Մինչ այս պահը ,ՀՀ «խաղաղասեր» իշխանություններից ոչ մի բացատրություն/հաստատում/հերքում չկա։
Տնաշեն ,մի ձայն հանեք…արդեն «դաժե» ամոթ է
Հ.Գ.Ինչ՞ սպասել հայաստանյան իշխանություններից,եթե հանկարծ տեղեկությունը հաստատվեց։ Հաստատման դեպքում իշխանությունները կհայտարարեն, որ Սյունիքի այդ հատվածը նույնպես չի պատկանում Հայաստանին,քանզի «նախկիները մեղավոր են»։
Երկրորդը՜ իշախանությունները կարտասանեն Ճակատենի ինչ որ ադրբեջանական անվանում (էն անկապ Էյվազլիի օրինակով)։
Երրորդը՜ մեզ կասեն ,որ եթե «կռիվ տայինք» ապա կսկսեր պատերազմ և հազարավոր զոհեր կլինեին։
Չորրորդը՜ մեզ կասեն ,որ նոր սուպեր ժամանակակից ճանապարհ են կառուցելու Ճակատեն֊Կապան ուղղությամբ։
Հինգերորդ՜ մեզ կասեն ,որ կրկին համաձայնելով հանձնել Սյունիքի մի «պուճուր» նոր կտորիկ թուրք֊ադրբեջանական մարդասպաններին,մեր գերիմաստուն և սուպերխաղաղասեր իշխանությունները «փրկեցին» Սյունիքը և սյունեցիներին։
Վեցերորդ՜ մեզ կասեն ,որ էս նոր «հող» հանձնելու մեջ մեղավոր են նրանք ,ովքեր հասցրեցին այն վիճակի ,որ 100 երեխաներից 35 «գրելկարդալ» չգիտեն (ու ոչ մեկի մտքով չի անցնի ,թե դա ինչ կապ ունի առհասարակ Ճակատենում թուրքերի անցուդարձի հետ) ու մեկել ավանդաբար մեղավոր կլինեն «կոռռռռռռռռռուպցիոներները» ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով