Շնորհավորում եմ Կապանի նորընտիր քաղաքապետ պարոն Փարսյանին.Արսեն  Բաբայան

Խորհրդարանական ընտրություններից առաջ բոլոր օբյեկտիվ հարցումներն ու հետազոտությունները փաստում էին, որ իշխանությունն ունի առավելագույնը 30 տոկոս վստահություն (20-25% + 5-10% վարչական ռեսուրս), սակայն քվեարկության արդյունքն արձանագրեց 54%:Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն  Բաբայանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Այսպիսի շեղում նախկինում չէր գրանցվել:
ՏԻՄ ընտրություններում խոշոր քաղաքաների քվեարկության արդյունքներն արձանագրում են, որ նշված հետազոտություններն ու հարցումները ճիշտ էին:
Անհրաժեշտ է խորը վերլուծել և արձանագրել այն սխալներն ու պատճառները, որոնց հետևանքներն այս իշխանությանը բերեցին 54% ձայն:
Անհրաժեշտ է, որ ընդդիմությունն իր մեջ ուժ գտնի և խոստովանի այդ սխալները:
Շնորհավորում եմ Կապանի նորընտիր քաղաքապետ պարոն Փարսյանին: Շնորհավորում եմ, որ Դուք կարողացաք վերլուծել, ընդունել և հաղթել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով