Կապանում իշխանության լիակատար տապալումն ու Գևորգի նման մարդու վերընտրվելն իրականում անչափ կարևոր է.Տիգրան Աբրահամյան

Կապանում իշխանության լիակատար տապալումն ու Գևորգի նման մարդու վերընտրվելն իրականում անչափ կարևոր է:Այս  մասին գրառում է արել «Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր    Տիգրան  Աբրահամյանը:

 

Դա արդեն փաստ է։
Հիմա պետք է կենտրոնանալ սահմաններին ստեղծված ծանր իրադրությանը և հասկանալ, թե ինչ իրական իրավիճակ է տեղերում և ինչ քայլեր են ձեռնարկվում եղած լարված իրավիճակները չեզոքացնելու, եղած խնդիրները մեր շահերի շրջանակներում լուծելու համար։
Մեր զինծառայողներին, զորքին մենակ թողնել չի կարելի։ Տղերքը պետք է համոզված լինեն, որ իշխանության տոտալ բացակայության և նրանց նկատմամբ անտարբեր վերաբերմունքին, հասարակությունը մշտապես, ցանկացած հարցով նրանց կողքին է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով