Կամավորականներին արգելում են միանալ սահմանների պաշտպանությանը․ Արև Աբելյան

 

Սյունեցի լրագրող Արև Աբելյանը գրում է․

«Կամավորականներին արգելում են միանալ սահմանների պաշտպանությանը

Նոր խոսում էի Երևանում գտնվող մի լավ բժշկի հետ, ով իմացավ Գորիսից եմ զանգում, անմիջապես իր զորակցությունը հայտնեց։ Բժիշկն ասեց, որ ջոկատ կազմած դիմել են ՊՆ֊ին, իրենց Գորիս ուղարկելու և մեր 18 տարեկան տղաների կողքին կանգելու համար, բայց չեն թույլատրել։ Ավելին արգելել են սեփական նախաձեռնությամբ ինչ որ քայլեր անել։ Դե զինելու մասին էլ չեմ խոսում։ Թեև Գրիգորյանը վստահեցրեց, որ եթե անհրաժեշտ եղավ , դրան չեն նայելու, բայց իրոք չեմ հասկանում, էս կրիտիկական պահին ինչի սահմանները, չեն ամրացնում։

Հ.Գ. Ես էլ իմ կողմից Գորիս եմ հրավիրում բոլոր նիկոլասերներին, նրա համար կյանք տվողներին ու նրան ծառայողներին։ Եթե իհարկե դուխներդ կհերիքի անցնեք Երևան֊Գորիս մայրուղով ու գիշերել Սյունիքում»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

nine + 12 =