Զոհված զինծառայողների մայրերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

 

Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի մայրը՝ տիկին Նաիրան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միացեք մի լռեք։ Մենք մեղավոր ենք մեր անտարբերությամբ և հարմարվելով։

Ես՝ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոս  Աբգար Նազարյանի  մայր Նաիրա Նազարյանը պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած, ստահակ Նիկոլ Փաշինյանի  հրաժարականը: րա կառավարման տարիներին Հայաստանը  միայն պարտվել է, նվաստացվել է և զոհել է իր երիտասարդ սերնդին: Նա ասում է,որ եթե ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ։

Եկեք «գնդակահարե՛նք» ներսի տականքին,որպեսզի վաղը Եռաբլուրը և Հայաստանի պանթեոնները չհանձնի թուրքին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս կոչին միացել և շարոնակում են միանալ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոսների ծնողները։ Նրանց թվում է Մելանյան Արոյանը՝ Ազիզ Աղաջանյանի մայրը, Ելիզավետա Բուդաղյանը՝ Արման Օհանջանյանի մայրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով