Իսպանիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Սոս Ավետիսյանը

 

Իսպանիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աներձագը` ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Սոս Ավետիսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Սոս Ավետիսյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով