Ինչու 2 հազար սաղավարտ պատերազմի օրերին չհասավ Հայաստան . «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ վերջին պատերազմի օրերին պատահած դեպք, որն ամենայն մերկությամբ ի ցույց է դնում ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ գծով մեզ դաշնակից միջինասիական երկրի պետական պաշտոնյաների տրամադրվածությունը մեր հանդեպ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Պատերազմի օրերին, երբ վարչապետը խուճապահար խնդրեց մեր հայրենակիցներին՝ զրահաբաճկոն ու սաղավարտ վերցրած շտապել բանակին օգնության, նախկին ԽՍՀՄ այդ հանրապետությունում աշխատող հայազգի գործարարները փորձել են Հայաստան ուղարկել մոտ 2 հազար սաղավարտ։

Գնել են, բոլոր հնարավոր օրինական փաստաթղթերը պատրաստել, բեռնափոխադրման հետ կապված ծախսերը հոգացել։ Բեռի նկատմամբ ավելորդ հետաքրքրությունից խուսափելու նպատակով, ձեռներեց հայերը սաղավարտները ձեւակերպել են որպես շինարարության համար անհրաժեշտ պաշտպանիչ գլխարկներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն վերջին պահին այդ երկրի ազգային անվտանգության մոտ երկու տասնյակ աշխատակիցներ ներխուժել են մաքսային պահեստ, առգրավել բեռը եւ բերման ենթարկել այնտեղ գտնվող հայերին։ Հետապնդումները՝ նույն խստությամբ, շարունակվել են նաեւ հաջորդ օրը։ Այնպես, որ գործարքին առնչված մեր հայրենակիցները զարտուղի ճանապարհներով, մի կերպ ճողոպրել են «եղբայրական» այդ երկրից, որպեսզի չհայտնվեն բանտում։ Ի դեպ, այսօր էլ այդ երկրի բանտերում կան հայազգիներ»։

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով