Արտակ Դավթյանի պաշտոնավարման օրերը հաշված են . «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ըստ տեղեկությունների, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնավարման օրերը հաշված են, առաջիկայում նա պաշտոնանկ կարվի։ Անգամ հավանական փոխարինողների անուններ են շրջանառվում, ընդհուպ անհավանական թեկնածությունների մասին է խոսվում։ Անգամ մի գեներալի, որը թեեւ իշխանությունների կատաղի քննադատներից է՝ գոնե պատերազմից հետո, սակայն վերջերս դրական արտահայտվեց Սուրեն Պապիկյանի նշանակման վերաբերյալ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում նման մետամորֆոզները բնական են։ Իսկ Դավթյանի փոփոխությունը, ըստ մեր աղբյուրների, պայմանավորված է զենքի վերաբերյալ հայտնի քրեական գործով, որով արդեն մի քանի ամիս է՝ կալանավորված են նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ զենքի մատակարար ընկերություններից մեկի տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ Դավթյանին»։

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով