Հրդեհ Արա լեռան լանջին

 

Նոյեմբերի 19-ին, ժամը 15:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արա լեռան հարավ-արևելյան հատվածում այրվում է մոտ 11 հա բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։57-ին, մարվել՝ 18։59-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով