Հիշատակդ վառ, զորավար…Սենոր Հասրաթյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր Հայոց ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Սեկտորի Գրիգորյանի եղերական մահվան տարելիցն է…Ֆեյսբուքյան իր էջում գրում է  Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ  Սենոր Հասրաթյանը

 

 

Եթե ոչ հիմա, ապա գուցե տաս կամ հարյուր տարի հետո նրա մասին հիշելու և խոսելու են որպես Անդրանիկ… Տարբերությունը լինելու է մեկը՝ Անդրանիկը կյանքին հրաժեշտ է տվել օտար ափերում՝ տարագրության մեջ, իսկ Մանվելը՝ Հայրենիքում, բայց՝ նվաստացած…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նրանց ու նրանց նմաններին մեր ժողովուրդը սովոր է գնահատել, բայց, ափսոս, միշտ ուշացումով… Բայցևայնպես, թեկուզ ուշ, հասկանանք, որ զորավար Մանվելը «զինվորի բաժին» գողացող չէր, Մանվելն, իր երկրային թերություններով հանդերձ, Հայրենիքի մաս ազատագրող ու պահող ՀԱՅ էր…
Հիշատակդ վառ, զորավար…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով