ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Ռուսաստանի հանքերից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խոր ցավակցություն է հայտնել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում երեկ տեղի ունեցած փլուզման կապակցությամբ։ Այս մասին գրառումը հրապարակվել է ԱԳՆ-ի թվիթերյան էջում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Խոր վշտով ընդունեցինք Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած ողբերգական պատահարի լուրը, որը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մեր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու ծանոթներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով