Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1251 նոր դեպք, 42 մարդ մահացել է

 

Նոյեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1251 նոր դեպք, մահացել է 39 մարդ։ Մահվան եւս 3 դեպք գրանցվել է, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2237401 թեստավորում: Երեկ կատարվել է 10 338 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 328081 է։ Առողջացածների թիվը՝ 292092-ը, փաստացի այս պահին բուժվում է 27642 մարդ։

Համավարակի պատճառով մահացել է 6976 մարդ, եւս 1371 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով