Հայաստան դաշինքի կողմնակիցների, համակիրների և անգամ ավելի բարձր էշելոնում գտնվող գործիչների կողմից բարձր անհանդուրժողականություն եմ նկատում ցանկացած քննադատության նկատմամբ.Սամսոնյան

 Նարեկ  Սամսոնյանը   ֆեյսբուքյան  իր էջում  գրել  է.

«Հայաստան դաշինքին
Եթե հիմնական ընդդիմադիր բևեռ ես դիրքավորվել պետք ա չզարմանաս, որ ակտիվ ընդդիմադիր քաղաքացիների ակնկալիքները քեզանից են:
Եթե վերոգրյալը չես հասկանում ցանկացած քննադատություն նույնկերպ ես ընկալում ու սկսում ես բոլորին նույն կերպ պատասխանել:
Երբ սկսում ես բոլորին նույն կերպ պատասխանել սկսում ես ձեռք բերել թշնամիներ նաև էն մարդկանց շրջանում ովքեր քո բնական դաշնակիցներն են:
Երբ արդեն բնական դաշնակիցներին ես կորցնում սկսում ես ստանալ համարժեք պատասխան՝ երբեմն ոչ օբյեկտիվ և ճշմարիտ, իսկ վերջում մարգինալանում ես:
Հ.Գ. Ցավոք սրտի վերջին օրերին Հայաստան դաշինքի կողմնակիցների, համակիրների և անգամ ավելի բարձր էշելոնում գտնվող գործիչների կողմից բարձր անհանդուրժողականություն եմ նկատում ցանկացած քննադատության նկատմամբ: Սա լավ տեղ չի տանելու թե՛ Հայաստան դաշինքին, թե՛ հակադավաճանական ողջ ճամբարին:
Հ.Գ.2 Ես դեռևս հեռու եմ էն մտքից, որ Հայաստան դաշինքն է խանգարում դավաճանին հեռացնելուն, բայց ձեր շատ կողմնակիցներ եռանդուն կերպով փորձում են հակառակն ապացուցել»,-գրել  է  Սամոնյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով