Հայաստանը պատրաստ է անցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին. Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է անցնել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին»,-ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ևս շատ կարևոր է հայկական կողմի համար:
Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմն անկեղծ հետաքրքրված է այս հարցերի լուծմամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով