Հայաստանի Հանրապետություն երկիր կա՞ .Գագիկ Համբարյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  գրում  է

Սյունիքի մարզպետ Մելիքսեթը լրագրողներին ասել է.«3 անգամ պոստերը առաջ ենք տվել, հետո Ռուսաստանը չի համաձայնել…»
Նախ, Մելիքսեթն այս հայտարարությամբ, հավանաբար Նիկոլի հանձնարարությամբ, կրկին մեղավոր է հռչակում Ռուսաստանին՝ փորձելով կրկին հակառուսական հիստերիա բարձրացնել…
Երկրորդը, Մելիքսեթի այս հայտարարությունից հարց է ծագում. «Իսկ Հայաստանի Հանրապետություն երկիր կա՞…»
Զարմանալ պետք չէ…2021 թ-ի մայիսին 200-250 ասկյարով թուրքը մտնում է Հայաստան, իսկ Նիկոլ Անհողը այդ կապակցությամբ դիմում է ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, որը խայտառակություն է մեզ համար… 40 հազարանոց բանակ ունեցող մեր երկիրը, պարզվում է չի կարող Հայաստանի տարածքից դուրս շպրտել 250 ասկյարի…
Հատուկ հանձնարարությամբ իշխանության բերված Նիկոլ Անհողը, ով պետք  է   Արցախը թուրքերին նվիրելով ձերբազատվեր նաև ռուսական ներկայությունից Հայաստանում՝ առաջնորդվելով «Չկա՛ արցախյան հարց, չկա՛ ռուսական ներկայություն Հայաստանում» կարգախոսին համաձայն, տանուլ տվեց ծրագիրը և հայտնվեց Պուտինի ներքնաշորում…

Վերջինս էլ մինչև վերջ պատժում է Նիկոլին և դրան ընտրածներին ,մեր հարցերը ուղիղ լուծում Բաքվի հետ՝ ավելի շատ առաջ տանելով իր սեփական շահերը… Սպասելի էր… Արդյունքում՝ տարածաշրջանային սուբյեկտից վերածվեցինք օբյեկտի և հիմա Պուտինը Արցախյան հարցի վերաբերյալ Սոչիում բանակցում է Ալիևի հետ և հայտարարում, որ շուտով նրանց կմիանա Փաշինյանը՝ ևս մեկ անգամ բացահայտելով, որ Արցախի ապագայի քննարկումների վերաբերյալ բանակացություններում արդեն առաջնային դիրք ունի Ադրբեջանը, իսկ Նիկոլ Անհողն էլ ընդամենը «կատարող» է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով