Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները Ռումինիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 8 մարզիկներ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցելու են հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը:Այս մասին  տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

ՀՀ մարզական պատվիրակությունը Ռումինիա կմեկնի 10-հոգանոց կազմով: Մասնակցության ծախսերն ամբողջությամբ հոգալու է պետությունը՝ ՀՀ պետական բյուջեի տրամադրած ֆինանսական միջոցների հաշվին:

Հաշմանդամություն ունեցող մարզիկների համար նախատեսվում է ևս երկու մրցաշար անցկացնել դեկտեմբերին՝ ՀՀ պետական բյուջեի տրամադրած ֆինանսական միջոցների հաշվին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեկտեմբերի 1-ից 2-ը կանցկացվի անվասայլակով բասկետբոլի ՀՀ առաջնությունը, որին կմասնակցի 4 թիմ` «Ուիլ Ֆոքսիս», «ԲԿՄԱ», «Վանաձոր», «Գյումրի»։

Դեկտեմբերի 4-ին էլ կանցկացվի սեղմում հենարանից Հայաստանի հաշմանդամային առաջնությունը, որին հաշմանդամություն ունեցող շուրջ 60 մարզիկ է մասնակցելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով