Էդ վակցինաները չեն աշխատու՞մ, 4 անգամ պատվաստվել եմ և ջերմության տատանում չեմ ունեցել.Անդրանիկ Քոչարյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում Զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին.

«Տիկին Ավանեսյան, ես 4 անգամ պատվաստվել եմ և ջերմության տատանում չեմ ունեցել, դա ի՞նչ է նշանակում որ, էդ վակցինաները չե՞ն աշխատում»:

Անահիտ Ավանեսյանն էլ պատասխանեց, որ այդպես լինում է բնակչության 15-20 տոկոսի մոտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դրանից առաջ էլ չեմ վարակվել, երևի օրգանիզմս պատրաստ է»,-արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով