Բազումի ոստիկանները բացահայտեցին Վանաձորի Ծատուրյան փողոցում կատարված կողոպուտը

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Վանաձորի Ծատուրյան փողոցի տներից մեկում 18-ամյա աղջկա են կողոպտել։ Օպերատիվ կերպով պարզվեց նաև կասկածվողի ինքնությունը և տեղեկությունը ստանալու օրը՝ երեկոյան, Վանաձորի բնակիչ 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Բազումի բաժին։ Ոստիկանությունում նա խոստովանեց, որ  որ նոյեմբերի 8-ին, ժամը 21-ի սահմաններում,  ապօրինի մտել էր  Ծատուրյան փողոցի 9 տուն  և բացահայտ հափշտակել 18-ամյա աղջկա բջջային հեռախոսը: Գողոնը հայտնաբերվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով