Monthly Archives: Նոյեմբերի 2021

ՃՏՊ Նորքի փողոցում

  Նոյեմբերի 30-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի փողոցի թիվ 19/7 շենքի մոտակա շինհրապարակում (կատլավան)․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Կողբի 1-ին փողոցի սեփական տներ, Մայիսի 9-ի և Արագածի փողոցների սեփական տներ, Մանանդյան փ․ 23ա, 25, 25ա, 26, 27, 27ա, 28, 29, 30 շենքեր, Աէրացիա թաղ. 1, 1/1ա, 2,… Կարդալ ավելին »

Ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ ջան, բա կործանումն ու ցեղասպանությունը հո պոզով պոչով չի լինում, կամ էլ հարցնելով՝ դուք ցանկանու՞մ եք ցեղասպանվել, թե ոչ.Գևորգ Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է պանթյուրքիստական ուժերի դրածոների ձեռքում, մոռացե՛ք արդարության, խաղաղության և տնտեսական զարգացման մասին։ Շատ կարճ ժամանակում լինելու է ճիշտ հակառակը՝ պատերազմ, անարխիա, բռնություն, անարդարություն և համատարած աղքատություն։ ա. պատերազմ է լինելու, որովհետև ինչպես տեսանք, ադրբեջանը փոխպայմանավորված պատերազմով ստացավ Արցախը, ուստի… Կարդալ ավելին »

Ստիպված ցուցմունք տվեցի Առուշանյանի դեմ. Լուսինե Ավետյան

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը դատարանում սկանդալային ցուցմունք է տվել։ Նա ասել է, որ զղջում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալու համար։ Դատական նիստից մանրամասներ է ներկայացնում Անուշ Միրզոյանը։

Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դպրոցի ընդունելություն, ուսուցչի տարակարգ, ներառականություն

  ՀՀ կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում դրական եզրակացություն տվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Հակիրճ ներկայացնում ենք առաջարկվող ծավալուն փոփոխությունների կարևոր կետերը: Դպրոցի ընդունելության սկզբունքների փոփոխություններ Ներկայում գործող օրենսդրությամբ՝ դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրված տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցողներին և տվյալ դպրոցի աշխատակիցների… Կարդալ ավելին »

Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի անվանի արվեստագետ Ստաս Նամինին

  Այս տարի հայազգի կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) նշում է 70-ամյա հոբելյանը: Բարձր գնահատելով անվանի արվեստագետի՝ համաշխարհային մշակույթում ունեցած ներդրումը՝ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Նամինին՝ ի արժևորումն նրա գործունեության և հոբելյանի: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է Ստաս Նամինին՝… Կարդալ ավելին »

Աշոտ Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը՝ ոստիկանության ծառայողի տոն օրվա կապակցությամբ

    Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ և վետերաններ, շնորհավորում եմ բոլորիդ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Երկար տարիներ ծառայելով ոստիկանության համակարգի տարբեր օղակներում անձամբ եմ մասնակից եղել ու տեսել այն առաջընթացը, այն վստահությունը, որ ձևավորվում է հասարակության մոտ ոստիկանի նկատմամբ: Ոստիկանության համակարգը կայացել և իր ներդրումն է ունեցել մեր պետականության ամրապնդման, իրավակարգի պահպանության ու… Կարդալ ավելին »

Պատվաստումային շրջիկ կայանները` Գեղարքունիքի բնակավայրերում.ԱՆ

  Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումային ակտիվ գործընթացը: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Նորադուս, Ներքին Գետաշեն և Ձորագյուղ բնակայրերի բնակիչների շրջանում պատվաստումային շրջիկ կայանների միջոցով մասնագետներն իրականացնում են իրազեկման աշխատանքներ, բժշկական խորհրդատվություն` կորոնավիրուսային հիվանդության բարդությունների և COVID-19-ի դեմ պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ: Շրջայցը ցույց է տալիս, որ գյուղերում նույնպես պատվաստվածների ցուցանիշն ավելանում է, և շրջիկ կայանների առկայությունը… Կարդալ ավելին »

Հրդեհ Ֆանտան գյուղում

  Նոյեմբերի 30-ին, ժամը 15։19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի Գինևան Ոպանյան փողոցի տներից մեկի մոտակայքում անասնակեր է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել է մոտ 2 տ անասնակեր:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները գերեվարված զինծառայողների գործերով դիմել են ՄԻԵԴ

  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 3 զինծառայողի գործերով դեռևս այս տարվա սկզբին հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ ՄԻԵԴ-ը հրատապ միջոցներ չի կիրառել, բայց Դատարանի պահանջով հիմնական գանգատներ են ներկայացվել։ Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։ «Բացի 44-օրյա… Կարդալ ավելին »