Աշոտ Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը՝ ոստիկանության ծառայողի տոն օրվա կապակցությամբ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ և վետերաններ, շնորհավորում եմ բոլորիդ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Երկար տարիներ ծառայելով ոստիկանության համակարգի տարբեր օղակներում անձամբ եմ մասնակից եղել ու տեսել այն առաջընթացը, այն վստահությունը, որ ձևավորվում է հասարակության մոտ ոստիկանի նկատմամբ: Ոստիկանության համակարգը կայացել և իր ներդրումն է ունեցել մեր պետականության ամրապնդման, իրավակարգի պահպանության ու պաշտպանության և ներքին անվտանգության ամրապնդման գործում:

Ոստիկանության ծառայողներն իրենց ներդրումն ունեցան նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելուց բացի՝ նվիրվեցին նաև հայրենիքի պաշտպանության գործին։ Այդտեղ ևս դուք պայքարի առաջնագծում էիք: Կառույցը պատերազմի ժամանակ ունեցավ 11 զոհ և 3 տասնյակ վիրավոր: Խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար նահատակված ոստիկաններին։ Հավերժ փառք մեր նվիրյալներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատերազմից հետո ստեղծվել է նոր իրավիճակ և առկա խնդիրներին ու մարտահրավերներին լուծում տալու համար ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համագործակցությունը նույնպես նոր որակ է ստացել։

Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ ոստիկանության համակարգի ողջ անձնակազմին, մաղթում արժանապատիվ ծառայություն, հաջողություն և ամենայն բարիք։

ԱՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Մելսիկի Հակոբջանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով