Պատվաստումային շրջիկ կայանները` Գեղարքունիքի բնակավայրերում.ԱՆ

 

Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումային ակտիվ գործընթացը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Նորադուս, Ներքին Գետաշեն և Ձորագյուղ բնակայրերի բնակիչների շրջանում պատվաստումային շրջիկ կայանների միջոցով մասնագետներն իրականացնում են իրազեկման աշխատանքներ, բժշկական խորհրդատվություն` կորոնավիրուսային հիվանդության բարդությունների և COVID-19-ի դեմ պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ:

Շրջայցը ցույց է տալիս, որ գյուղերում նույնպես պատվաստվածների ցուցանիշն ավելանում է, և շրջիկ կայանների առկայությունը խթանում է պատվաստումային գործընթացը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով