Վրաերթ՝ Երևանում. Kia-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա տղային

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղԻ ունեցել Երևանում Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում՝ ժողովորդին հայտնի լողավազանի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա Գ. Ա-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Շերամի 92/9 հասցեում գործող «Ֆիզիոթերապիա, բժշկական մերսում» սրահի աշխատակիցների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչատուր Գինոսյանի  գլխավորությամբ։

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

 

Դեպքի վայրում հավաքված բնակիչները խնդրում էին Երևանի քաղաքապետարանին ու ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արագաչափ, քանի որ նախկինում եղել է, ինչի շնորհիվ վթարները նվազել էին, սակայն, երբ արագաչափը հանեցին, ավտովթար-վրաերթերի թիվն ավելացավ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով