Սյունիքի մարզի մի շարք գյուղերում և Գորիսում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

 «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 21-ին ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի մի քանի գյուղերի ջրամատակարարումը։
Ըստ հաղորդագրության` 1 օր ջուր չի լինի Հարթաշեն, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերում։
Իսկ հոկտեմբերի 22-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով