Ստանում եմ բազում ահազանգեր այն մասին, որ քովիդ բաժանմունքներում աշխատող բուժանձնակազմի «դեֆիցիտ» կա.Մարինա Խաչատրյան

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ,բժիշկ-նեյրովիրաբույժ,Մարինա Խաչտրյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է

Անգամ բարձր վարձատրության պարագայում բազմաթիվ բուժաշխատողներ հրաժարվում են աշխատել այդ բաժանմունքներում։
ԲԱՑԱՏՐԵՄ ՊԱՏՃԱՌԸ !!!
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, արի, դու էլ լսիր։
1. Այդ բաժանմունքներում աշխատողները, շփվելով այդ հիվանդների հետ, արդեն ձեռք են բերում իմունիտետ։ Մինչդեռ նրանց ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ պատվաստվել։ Եթե պատվաստումը իմունիտետ ստեղծելու համար է, իսկ այդ մարդիկ արդեն ունեն իմունիտետ, ինչու պետք է պատվաստվեն։ Որ ձեր հանցավոր բիզնեսը ծաղկի՞։
2. Կան բուժաշխատողներ, ովքեր տանը ունեն երեխաներ, տարեց ծնողներ ու վախենում են ինֆեկցիան տանել իրենց տուն, վարակել հարազատներին, ովքեր կընկնեն հիվանդանոց։ Իսկ թե ինչ է կատարվում հիվանդանոցների քովիդ մի շարք բաժանմունքներում, այդ աշխատակիցներն իրենց աչքով են տեսել և չեն ուզում, որ իրենց հարազատն ընկնի այնտեղ։
3. Կան բազմաթիվ բուժաշխատողներ, ովքեր հասկանում են, որ իրենց ձեռքով կատարվում է հանցագործություն և հրաժարվում են պարզապես կատարել այդ հանցագործությունը։ Ես գլխարկս հանում եմ այս տեսակի առաջ։
Իրավիճակը խելացի լուծելու փոխարեն, փնթիների նախարարությունը (ՀՀ առողջապահության նախարարություն, արի, լսի), ստրատեգիան փոխելու, հանցավոր փորձարկումներից հրաժարվելու, պատվաստաթույների պարտադրանքը դադարեցնելու փոխարեն սովորական բաժանմունքների բուժքույրերին «ստիպում է» աշխատել նաև քովիդ բաժանմունքում։
Անձամբ ես ունեմ մի քանի փաստ և կտրամադրեմ իրավապահ կառույցներին միայն եթե հարուցվի քրեական գործ։
Այս ամբողջ կառավարվող քաոսի արդյունքում մահանում են մարդիկ։ Ու այսքանից հետո փնթիների նախարարությունը դրանում մեղադրում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ՞Ն։ ՎԱԽԻՑ ԴՈՂՈՒՄ ԵՆՔ։
Հ.Գ. Ա՛յ հոգով բոմժեր ու բարոյականությունից բոբիկներ, ինչ էլ ուզեք անել, ինչ տեսակի ճնշում էլ վրաս գործադրեք, ոնց էլ հետապնդեք, ինչ սադրանքների էլ գնաք, ես իմ կռիվը մինչև վերջ եմ տանելու։ Որովհետև ձեր նման տականքները պիտի դատվեն, իսկ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԱԶԳԸ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆ։
Հ.Գ. Նկարում` մարզային քովիդ բաժանմունք … դե արի, Անուլիկ, ու մի խենթացիր !!!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով